|
Փոխարժեքներ
14 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.77 |
| EUR | ⚊ | € 447.7 |
| RUB | ⚊ | ₽ 4.7817 |
| GBP | ⚊ | £ 510.66 |
| GEL | ⚊ | ₾ 141.54 |
Մոսկվայի «Սպարտակի» կազմում Ռուսաստանի վեցակի չեմպիոն Վալերի Կեչինովը Матч ТВ-ի հետ զրույցում «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանին անվանել է ՌՊԼ-ի մրցաշրջանի առաջին հատվածի լավագույն ֆուտբոլիստ։
«Սովորաբար լավագույն խաղացողներին ընտրում են մրցաշարային աղյուսակի վերին հատվածում գտնվող թիմերից: Կցանկանայի նշել Ջոն Կորդոբային, սակայն ինձ դուր չի գալիս նրա պահվածքը, այն չի համապատասխանում նրա խաղին: Թեպետ Կորդոբան իսկապես առանձնանում է և թիմին առաջ տանում:
Որպես լավագույն՝ կնշեմ Սպերցյանին: Նա «Կրասնոդարի» առաջատարն է և արդեն երկրորդ մրցաշրջանն անընդմեջ շատ վստահ խաղ է ցուցադրում: Նրա շնորհիվ թիմը հարձակման գծում բազմաթիվ պահեր է ստեղծում, իրացնում դրանք և արդյունքի հասնում»,- ասել է Կեչինովը Матч ТВ-ին: