կարևոր
409 դիտում, 1 ժամ առաջ - 2026-10-15 23:06
Սպորտ

Սպերցյանը՝ 25/26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի մրցանակի թեկնածու. Marca

Սպերցյանը՝ 25/26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի մրցանակի թեկնածու. Marca

Հեղինակավոր իսպանական մարզական Marca թերթը հրապարակել է 2025/26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի մրցանակի 100 թեկնածուների ցանկը։

Թեկնածուների թվում է Հայաստանի հավաքականի և Սաուդյան Արաբիայի «Ալ-Ահլի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը, ով նախորդ մրցաշրջանում հանդես է եկել «Կրասնոդարում»։

Նախորդ մրցաշրջանում Սպերցյանը «Կրասնոդարի» կազմում անցկացրել է 42 հանդիպում, խփել 14 գոլ և կատարել 18 գոլային փոխանցում։

Մրցանակի հաղթողի անունը կհայտարարվի հոկտեմբերի 22-ին։

Աղբյուրը՝ Armsport։