|
Փոխարժեքներ
23 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.44 |
| EUR | ⚊ | € 414.98 |
| RUB | ⚊ | ₽ 4.322 |
| GBP | ⚊ | £ 483.16 |
| GEL | ⚊ | ₾ 138.67 |
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրաման է ստորագրել, որի համաձայն` սահմանափակվում են տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործարքները, որոնք, ըստ Վաշինգտոնի, սպառնալիքի տակ են դնում ԱՄՆ ազգային անվտանգությունը: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն`վկայակոչելով Սպիտակ տան մամուլի քարտուղար Սառա Սանդերսի խոսքերը:
Նշվում է, որ նախագահը ստորագրել է «Տեղեկատվական տեխնոլոգիաների և կապի տեխնոլոգիաների, ինչպես նաև ծառայությունների մատակարարման շղթայի անվտանգության ապահովումը» անունը կրող հրամանը: Փաստաթուղթն «ազգային արտակարգ դրության ռեժիմ» է սահմանում ՏՏ ոլորտում: