|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Կառավարության վաղվա նիստի օրակարգում ֆինանսների նախարարությունը ներառել է որոշման նախագիծ, որի ընդունման նպատակը «Դիլիջանի միջազգային դպրոց» ծրագրի շրջանակներում հարկային և մաքսային արտոնություններ տրամադրելու մասին» ՀՀ օրենքի լիարժեք կիրարկումն ապահովելն է:
«Դիլիջանի միջազգային դպրոց» ծրագրի շրջանակներում հարկային և մաքսային արտոնություններ տրամադրելու մասին» ՀՀ օրենքի կիրարկումն ապահովելու նպատակով «Դիլիջանի միջազգային դպրոց» ծրագիրն իրականացնող կազմակերպությունների կողմից 2017 թվականին իրականացվող գործարքների ու գործառնությունների ծրագրեր ՀՀ կառավարության կողմից հաստատված չեն:
Նախագծով առաջարկվում է հաստատել «Դիլիջանի միջազգային դպրոց» ծրագիրն իրականացնող կազմակերպությունների կողմից 2017 թվականին իրականացվող գործարքների ու գործառնությունների ծրագրերը: