|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Կառավարության վաղվա նիստի օրակարգում գյուղատնտեսության նախարարությունը ներառել է նախագիծ` օրգանական գյուղատնտեսության ոլորտում հավատարմագրում իրականացնող միջազգային կազմակերպությունների ցանկը հաստատելու մասին:
«Օրգանական գյուղատնտեսության մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն օրգանական գյուղատնտեսական արտադրանքի համապատասխանության հավաստումն իրականացնում է սերտիֆիկացման մարմինը «օրգանական» կամ «անցումային շրջանի օրգանական» սերտիֆիկատ տալու միջոցով:
Սերտիֆիկացման մարմնին հավատարմագրում է ՀՀ օրենքով սահմանված կարգով կամ ՀՀ կառավարության հաստատած ցանկում ներառված օրգանական գյուղատնտեսության ոլորտում հավատարմագրում իրականացնող միջազգային կազմակերպությունների կողմից: Մինչ օրս միջազգային այդ կազմակերպությունների ցանկը հաստատված չէ:
Որոշման ընդունման դեպքում միջազգային կազմակերպությունների կողմից կապահովվի Հայաստանի Հանրապետությունում օրգանական գյուղատնտեսական արտադրանքի համապատասխանության հավաստումն իրականացնող սերտիֆիկացման մարմինների հավատարմագրման գործընթացի օրինականությունը: