Փոխարժեքներ
29 08 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.03 |
EUR | ⚊ | € 443.29 |
RUB | ⚊ | ₽ 4.795 |
GBP | ⚊ | £ 510.11 |
GEL | ⚊ | ₾ 142.29 |
Իրանագետ Վարդան Ոսկանյանը Թելեգրամի իր ալիքում գրել է.
«Ըստ Բաքվի բարբարոսական վարչախմբի Խորհրդային Ռուսաստանը ոչ միայն 1920թ. օկուպացրել է արհեստածին Ադրբեջանը, այլև Սյունիքն (իր արատավոր եզրաբանությամբ՝ «Արևմտյան Զանգեզուրը), իբր, փոխանցել է Հայաստանին։
Մի կողմ թողնելով այն, որ հենց բոլշևիկների շնորհիվ է 1918թ.-ին առաջին անգամ հայտնված և սկզբնապես նույնիսկ իր մայրաքաղաք Բաքվի նկատմամբ վերահսկողություն չունեցող այդ արհեստածին գոյացությունը «լեգիտիմ» իրավունք ստացել տիրապետելու Սյունիքի և Տավուշի արևելյան հատվածներին, Արցախին ու Նախիջևանին, Բաքվի բռնապետը մոռանում է, որ եթե խորհրդային տարիները արհեստածին Ադրբեջանում եղել են «օկուպացիոն» շրջան, ապա ստացվում է, որ իր իսկ «պաշտելի» հայրը եղել է նախ՝ «օկուպացիոն ռեժիմի» հատուկ ծառայության բարձրաստիճան սպա, ապա՝ նույն «ռեժիմի» առաջին դեմքը, հետևաբար հենց Բաքվի բռնապետն ինքը «օկուպացիոն ռեժիմի» ծնունդ է։
Սա է այս պետություն կոչվածի իրական բնույթը, երբ ամեն ինչ արհեստածին է՝ նույնիսկ բացահայտ հակառուսականության քարոզը հենց դրա պարագլխի շուրթերից»։