|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
86 տարեկան հասակում մահացել է Քուվեյթի էմիր շեյխ Նաուաֆ ալ-Ահմեդ ալ-Ջաբեր ալ-Սաբահը։ Այս մասին հայտնել է Քուվեյթի պետական հեռուստատեսությունը, որը հեռարձակել է էմիրի գրասենյակի պաշտոնական հայտարարությունը։
Աղբյուրի համաձայն՝ Էմիրի գրասենյակի պետնախարար Մուհամմեդ Աբդուլլահ ալ-Մուբարաք աս-Սաբահը նոյեմբերի 29-ին հայտարարել էր միապետի հոսպիտալացման մասին։
Նրա հայտարարության համաձայն՝ շեյխ Նաուաֆի վիճակը կայուն էր, և նա ստանում էր անհրաժեշտ բուժօգնություն։
Քուվեյթի էմիրը գահ էր բարձրացել 2020 թվականի սեպտեմբերի 30-ին՝ իր խորթ եղբոր մահից հետո, ով երկիրը ղեկավարել էր 2006-ից 2020 թվականներին։