|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Հայ-քուվեյթյան մշակութային համագործակցության շրջանակներում 2013 թ. փետրվարի 3-10-ը Հայաստանում կանցկացվեն Քուվեյթի մշակույթի օրեր:
Մշակույթի օրերի շրջանակում Երևանում և Գյումրիում նախատեսվում է Քուվեյթի պետական ազգային անսամբլի ելույթները, արաբական արվեստի ցուցահանդես /կերպարվեստ, լուսանկարչություն/, Քուվեյթի մասին պատմող վավերագրական ֆիլմի ցուցադրություն:
Քուվեյթի մշակույթի օրերի պաշտոնական բացումը տեղի կունենա փետրվարի 6-ին` Հայաստանի ազգային պատկերասրահում՝ արաբական արվեստը ներկայացնող ցուցահանդեսի բացմամբ: Նույն օրը Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում կկայանա Քուվեյթի պետական ազգային անսամբլի ելույթը:
Մշակույթի օրերի ընթացքում պատվիրակությունը կայցելի Հայաստանի պատմամշակութային վայրեր և մշակութային հաստատություններ: