|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Մենք տեղին չենք համարում սակարկության դնել մեր մշակութային ժառանգությունը. այսօր` լրագրողների հետ հանդիպման ժամանակ, նման կերպ արձագանքեց Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման ՀԿ-ի նախագահ Սեդրակ Մամուլյանը` պատասխանելով Yerkir.am-ի հարցին, թե կա՞, արդյոք, ինչ-որ կերակրատեսակ, որը պետք է ամրագրել ՅՈՒՆԵՍԿՕ-ում` որպես հայկական ավանդական կերակրատեսակ:
Ըստ նրա` հայկական խոհանոցի տարածմամբ յուրաքանչյուրս պետք է զբաղվի, այլ ոչ թե հույսներս միջազգային այս կամ այն կառույցի վրա դնենք:
«Լինի ՅՈՒՆԵՍԿՕ-ն, թե` մեկ այլ խորամանկ կազմակերպություն, միևնույն է, մենք մեր ժառանգությունը չենք սակարկելու: Եթե մենք պատրաստենք, մատուցենք հայկական կերակրատեսակներ, ո՞վ պետք է ասի, թե դրանք մերը չեն: Իսկ մեր ուսումնական ձեռնարկներում, որտեղ հացթխություն է սովորեցվում, մի բառ անգամ չկա լավաշի մասին. մենք ուսումնական ձեռնարկների խնդիր ունենք: Թե չէ` ՅՈՒՆԵՍԿՕ-ն ի՞նչ արեց մեր` լավաշի հայտն ամրագրելու հետ. սկզբում ընդունում էր իբրև թե, հետո Ադրբեջանը բողոքեց ու որոշեցին մտածել: Սա ի՞նչ ձև է»,- ասաց Մամուլյանը: