|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
2021 թվականի նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 1-ը կայացել է «Զինված ընդհարման դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին» 1954 թվականի Հաագայի կոնվենցիայի երկրորդ արձանագրության մասնակից պետությունների 9-րդ հանդիպումը։
Ադրբեջանի ԱԳՆ-ն տեղեկացնում է, որ 2021 թվականի նոյեմբերի 30-ին կայացած հանդիպման շրջանակներում տեղի են ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Զինված ընդհարման դեպքում մշակութային արժեքների պաշտպանության կոմիտեի ընտրությունները։
Կոմիտեի անդամ է առաջադրվել Արցախյան պատերազմում և դրանից հետո Արցախի մշակութային արժեքները ոչնչացրած և ոչնչացնող Ադրբեջանի Հանրապետությունը, որն առաջիկա 4 տարի ժամկետով ընտրվել է հանձնաժողովի անդամ՝ քվեարկությանը մասնակցող պետությունների բացարձակ մեծամասնության աջակցությամբ։