|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Արաբական Միացյալ Էմիրություններում ՀՀ դեսպան Մհեր Մկրտումյանին մարտի 5-ին ընդունել է ԱՄԷ պաշտպանության պետնախարար Մուհամմադ բին Ահմադ ալ Բովարդին (Mohammed Bin Ahmad Al Bawardi):
ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից տեղեկացրին, որ հանդիպման սկզբում դեսպան Մկրտումյանն ալ-Բովարդիին է փոխանցել ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի ջերմ ողջույններն ու բարեմաղթանքները: Ծավալված զրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ, անդրադարձ է կատարվել և պետնախարարի կողմից մեկ անգամ ևս բարձր գնահատականի արժանացել Աբու Դաբիում փետրվարին կայացած IDEX-2019 ռազմաարդյունաբերական ցուցահանդեսին Հայաստանի զինվորական նվագախմբի և պատվո պահակային վաշտի ելույթները։
Քննարկվել է նաև երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցերի լայն շրջանակ:
Հայաստանի պաշտպանության նախարարության պատվո պահակային վաշտը և զինվորական նվագախումբը Աբու Դաբիում դիտարժան ելույթով են հանդես եկել IDEX-2019 ցուցահանդեսի շրջանակներում, որին մասնակցել է նաև ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը: IDEX-2019 ցուցահանդեսում ներկայացված է եղել նաև հայկական ռազմարդյունաբերական ձեռնարկությունների տաղավար: