|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Կ.Պոլսի Բաքըրքյոյ թաղամասում այս տարվա սեպտեմբեր ամսին տեղի կունենա 500 աշակերտի համար նախատեսված հայկական նոր դպրոցի բացումը:
Ըստ CNNturk-ի՝ Թուրքիայի Հանրապետության ստեղծումից հետո Կ.Պոլսի հայերն առաջին անգամ նոր դպրոց են կառուցում:
Բաքըրքոյի Սուրբ Աստվածածին եկեղեցու հիմնադրամի նախագահ Մեսութ Օզդեմիրը հայտնել է, թե սա ժամանակակից Թուրքիայի պատմության մեջ առաջին դեպքն է:
«Այս դպրոցը նոր աշխարհին համապատասխան է լինելու»,- ասել է ծրագրի հեղինակ Նուբար Մանավյանը:
Նշենք, որ նոր դպրոցի կառուցումից հետո Կ.Պոլսի հայկական դպրոցների թիվը կհասնի 20-ի: