կարևոր
874 դիտում, 3 ժամ առաջ - 2026-01-13 00:09
Հասարակություն

Մենք եկեղեցու կողքին չենք` մենք եկեղեցու մեջ ենք. Արագածոտնի թեմի և ծուխերի երիտասարդաց միության անդամներ

Մենք եկեղեցու կողքին չենք` մենք եկեղեցու մեջ ենք. Արագածոտնի թեմի և ծուխերի երիտասարդաց միության անդամներ

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Արագածոտնի թեմի և ծուխերի երիտասարդաց միության անդամները հայտարարություն են տարածել, որում ասվում է.

«Մենք եկեղեցու մի մասնիկն ենք:

Մենք՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Արագածոտնի թեմի և ծուխերի երիտասարդաց միության անդամներս, մեր անմնացորդ սերն ու նվիրումն ենք հայտնում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին և հավատարմությունը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու ազգընտիր Հայրապետ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին:

Մեր սիրելի հոգևոր ծնող, Թեմակալ Առաջնորդ Գերաշնորհ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի և քահանա հայրերի մեր հանդեպ ունեցած անմնացորդ սիրո, նվիրյալ մեծ աշխատանքի արդյունքն են այսօր ձևավորված մեր միությունները, որոնք մեծ լույս են բոլորիս կյանքում:

Ազոթում ենք, որ մեր սիրելի ՀԱՅՐԸ շուտ վերադառնա, մեր քահանա հայրերը ամուր և մեր Սուրբ Եկեղեցին անսասան մնան, որպեսզի շարունակական լինի այն մեծ ծառայությունը, որ բերվում է այսօր :

Եկեղեցին մեր տունն է, ընտանիքը, մեր էության մի մասնիկը ու Տիրոջ լույսը գտնելու միակ ճշմարիտ ճանապարհը:

Սիրենք և լինենք մեր Սուրբ Եկեղեցում:

Արագածոտնի թեմի թեմական երիտասարդաց միության ատենապետ և անդամներ,

Ապարանի Սուրբ Խաչ եկեղեցու երիտասարդաց միություն,

Արագածի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու երիտասարդաց միություն,

Վարդենուտի Սուրբ Մերկեռիոս եկեղեցու երիտասարդաց միություն,

Արուճի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու երիտասարդաց միություն,

Սաղմոսավանքի երիտասարդաց միություն,

Թալինի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու երիտասարդաց միություն,

Լուսագյուղի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու երիտասարդաց միություն,

Կոշի Սուրբ Գևորգ եկեղեցու երիտասարդաց միություն,

Աղձքի երիտասարդաց միություն,

Աշտարակի երիտասարդաց միություն»: