կարևոր
646 դիտում, 1 ժամ առաջ - 2026-01-31 16:28
Հասարակություն

Լուծարվել են Արարատյան Հայրապետական թեմի երիտասարդաց միությունների բոլոր կառույցները

Լուծարվել են Արարատյան Հայրապետական թեմի երիտասարդաց միությունների բոլոր կառույցները

Qahana.am-ը տեղեկացնում է, որ Արարատյան Հայրապետական թեմի երիտասարդաց միությունների համակարգող Տեր Պետրոս ավագ քահանա Մալյանի 2026թ. հունվարի 19-ից պարտականություններից ազատվելու հետ միաժամանակ լուծարվել են նաև Արարատյան Հայրապետական թեմի երիտասարդաց միությունների բոլոր կառույցները:

2026թ. հունվարի 30-ից Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի կողմից Արարատյան Հայրապետական թեմի երիտասարդաց միությունների համակարգող է նշանակվել Առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Արարատ քահանա Օրդոյանը:

Երիտասարդաց նոր միությունները կձևավորվեն երիտասարդաց միությունների վերաբերյալ Կանոնադրությունը ընդունելուց հետո: