|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Պատմաբան, ԵՊՀ դոցենտ Միքայել Մալխասյանն անդրադարձել է տիրադավ հոգևորականների և Նիկոլ Փաշինյանի ապօրինի հայտարարությանը միացող մի քանի քահանաների գրառումներին` նշելով.
«Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդը, ի պաշտոնե, Ամենայն Հայոց Կաթողիկոսն է։ Եթե որոշները գրում են, թե իրենց առաջնորդի հետ են, և ուրիշ անուն են նշում, ուրեմն կամ ծածուկ հավատարիմ են Վեհափառին, կամ էլ այդ փաստն անգամ չգիտեն, որ հայտնի է 6-րդ դասարանը հաղթահարած ցանկացած աշակերտին։ Եթե երկրորդ տարբերակի հետ գործ ունենք, ուրեմն ի ցույց է դրվում քահանայական օծում ունենալու պարագայում տարրական գիտելիքի բացակայությունը, հետևաբար հույս տածենք, որ առաջին ենթադրությունն իրական լինի»։