կարևոր
667 դիտում, 1 ժամ առաջ - 2026-08-10 17:24
Հասարակություն

Սկոպուսային համակարգի թերի կողմերը. պատմաբանի դիտարկումը

Սկոպուսային համակարգի թերի կողմերը. պատմաբանի դիտարկումը

Հայտնի պատմաբան, պատմության դասավանդման վերաբերյալ մի շարք կարևոր աշխատությունների հեղինակ Զոհրաբ Գևորգյանը կարևոր դիտարկումներ է արել ներկայումս Հայաստանի գիտնականների համար խիստ կարևոր պահանջ հանդիսացող սկոպուսյան հոդվածների տպագրության թերի կողմերից մեկի մասին։

Ստորև կարող եք ծանոթանալ Զոհրաբ Գևորգյանի գրառմանը.

«Որ շուկայից մի հատ պայմանական ասած ձու գողանան, կարող է ամբողջ աշխարհով էդ ձու գողացողին մեդիայում խայտառակ անեն, բայց, որ օրը ցերեկով բացահայտ զբաղված են գրագողությամբ ու էս տեսակ նողկալի գիտաքանդությամբ, կարծես որևէ մեկի չի հետաքրքրում: Շուտով իմ հոդվածը լույս կտեսնի աշխարհում թոփ 3 միջնադարագիտական ամերիկյան պարբերականներից մեկում, որը գրել եմ 5 օտար լեզուներով աղբյուրների օգտագործմամբ, իսկ այդ ընթացքում տեղի է ունենում էս պսևդոգիտախրախճանքը, Q-ացավը, որը շատերին գայթակղում է, քանի որ չունեն գիտական բավարար կարողություն ինքնուրույն հետազոտություն անելու համար: Եվ ի՞նչ է ստացվում: Բրեժնևի կրծքին խփած ԽՍՀՄ հերոսի մեդալների պես, Q1-ավորները, առանց նույնիսկ իմանալու, թե այդ Q տառը ինչ է նշանակում, հլը մի բան էլ պարծենում են, թե քանի հատ ՄԳՇ հոդվածներ ունեն: Ավելին, շատ որակյալ գիտաշխատողներ, չմտնելով էս ինքնամոռաց խրախճանքի մեջ, ցավոք, հայտնվում են լուսանցքում:

Անբարոյականությունը հենց սա է»։