|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
«Էրեբունի» ԲԿ-ում ծնվել է 44-օրյա պատերազմում զոհված Հակոբ Գրիգորյանի եղբայրը: Հերոսացած եղբոր պատվին ծնողները նրան Հակոբ են կոչել:
Մոր՝ Հումայիկ Գրիգորյանի հղիության ամբողջ ընթացքը հսկել է «Էրեբունի» ԲԿ ծննդատան փոխտնօրեն Նորայր Ղուկասյանը՝ իր թիմի հետ: 46-ամյա կնոջ հղիությունն, ընդհանուր առմամբ հարթ է անցել: 37 շաբաթականում կատարվել է կեսարյան հատում: Փոքրիկ Հակոբը ծնվել է 2890գ քաշով, 50 սմ հասակով:
Ժամկետային զինծառայող Հակոբ Գրիգորյանը զոհվել է պատերազմի հենց սկզբի օրերին՝ հերոսաբար կռվելով ընկերների հետ:
Գրիգորյանները 3 աղջիկ ունեն, Հակոբը տան միակ որդին էր, ուստի ծնողները որոշեցին, որ ընտանիքում անպայման պետք է նորից Հակոբ ծնվի: