|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Վրաստանում անցկացված ընտրություններն աներևակայելի հիասթափեցնող էին և դրամատիկորեն շեղված էին 2012-ի ընտրություններից, որոնց ես հետևում էի. ասվում է ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Ջիմ Ռիշի հայտարարության մեջ:
Նրա խոսքով՝ միջազգային հանրությունը կշարունակի ուշադիր հետեւել ընտրությունների երկրորդ փուլին:
«Ես մտահոգված եմ ընտրողների ահաբեկման և կաշառքի մասին հաղորդագրությունների տարածմամբ: Վրաստանի կառավարությունը, որն անցկացնում է ընտրությունների երկրորդ փուլը, պետք է լուծի Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության կողմից ընդգծված հարցերը, հատկապես՝ ընտրությունների ընթացքում գրանցված բռնությունները և իշխող կուսակցությանը հակառակող կուսակցությունների նկատմամբ անհավասար պայմանները: Արդար և բաց ընտրական գործընթացը ուժեղ ժողովրդավարության նշան է»,- գրել է սենատորը: