Միասին կարող ենք
կարևոր
1456 դիտում, 7 ժամ առաջ - 2026-04-25 09:46
Հասարակություն

Հպարտ էի լինել Ներկայացուցիչների պալատի խոսնակ, երբ Կոնգրեսը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը. Փելոսի

Հպարտ էի լինել Ներկայացուցիչների պալատի խոսնակ, երբ Կոնգրեսը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը. Փելոսի

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը մենք հիշում ենք 1,5 միլիոն հայերին, որոնք սպանվեցին 111 տարի առաջ սարսափելի ցեղասպանության ժամանակ, հայտարարել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Նենսի Փելոսին:

«Ես հպարտ եմ, որ ստորին պալատի խոսնակն էի, երբ Կոնգրեսը պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը:

Ինձ համար պատիվ էր գլխավորել Կոնգրեսի պատվիրակությունը, որն այցելեց Ցեղասպանության հուշահամալիր (Ծիծեռնակաբերդ)՝ հարգանքի տուրք մատուցելու սպանված տղամարդկանց, կանանց և երեխաների հիշատակին:

Մենք աշխատում ենք այն ուղղությամբ, որպեսզի նման սարսափը երբեք չկրկնվի»,- նշել է Փելոսին: