|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի կապակցությամբ Հռոմի հայ համայնքի խորհուրդը նամակ է հղել բոլոր նահանգապետարաններին և քաղաքապետարաններին՝ խնդրանք ներկայացնելով, որ խորհրդարանական նիստերի ընթացքում որդեգրվեն Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևեր. տեղեկացնում ՝ Asbarez-ը:
Այդ առնչությամբ Տոսկանա նահանգը մարտի 25-ի խորհրդարանական նիստի ընթացքում ընդունել է բանաձև, որով միաձայն հաստատվել է «ամբողջական զորակցություն» հայ ժողովրդին 1915 թվականին տեղի ունեցած Հայոց ցեղասպանության առիթով, որի 100-ամյա տարելիցը նշվելու է առաջիկա ապրիլի 24-ին:
Բանաձևը ներկայացրել են Մաուրո Ռոմանելլին, Դանիելա Լասթրին և Ջանլուկա Լաձերին: Բանաձևում նշվել է, որ փաստաթղթի նմուշն ուղարկվելու է Հռոմի հայ համայնքի խորհրդին, որպեսզի այն փոխանցվի Հայոց ցեղասպանության թանգարան: