|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Ապրիլի 14-ին ԱՄՆ Նևադա նահանգի Ներկայացուցիչների պալատն ու Սենատն ընդունել են Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև:
Ինչպես հաղորդում են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից, փաստաթղթում նահանգային խորհրդարանի անդամներն արձանագրում են 1915-1923թթ. Օսմանյան կայսրության կողմից հայերի նկատմամբ իրագործված ոճրագործությունն իբրև 20-րդ դարի առաջին ցեղասպանություն և կոչ են անում ԱՄՆ նախագահին և Կոնգրեսին ճանաչել պատմական իրողությունը:
Նահանգային խորհրդարանի երկու պալատների նիստերին, իբրև պատվավոր հյուրեր, ներկա են եղել հայ համայնքի ներկայացուցիչներ, Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսի տեղակալ Վալերի Մկրտումյանը, համայնքային կառույցների անդամներ:
Վալերի Մկրտումյանն իր ելույթում նշել է, որ Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումն անարգանքի դրսևորում է ոչ միայն հայերի, այլև ճշմարտության, արդարության և մարդկության նկատմամբ: ՀՀ կառավարության անունից նա երախտագիտություն է հայտնել նահանգային խորհրդարանի անդամներին` համամարդկային արժեքների նկատմամբ իրենց հանձնառության համար:
Փաստաթղթի ընդունման գործին իրենց մասնակցությունն են բերել Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը, Լաս Վեգասում ՀՀ պատվավոր հյուպատոս Ադրուշան Արմենյանը, Հայ Դատի հանձնախմբի տեղական կառույցը, համայնքային գործիչներ: