|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Արգենտինայի Էնտրե Ռիոս նահանգը հաստատել է օրենք, որը Հայոց ցեղասպանության օրը սահմանում է Արգենտինայում որպես «Հանդուրժողականության և ժողովուրդների միջև հարգանքի օր»:
Ըստ Agencia Prensa Armenia-ի՝ մայիսի 31-ին տեղի է ունեցել նաև Էնտրե Ռիոսի նահանգապետի տեղակալի, նահանգի սենատի նախագահ Ադան Ումբերտոյի, սենատոր Լուկաս Լարատեի, Սենատի իրավական հարցերի կոմիտեի ղեկավարի հանդիպումը Հարավային Ամերիկայում Հայ դատի հանձնախմբի անդամներ Նիկոլա Սաբունչույանի և Ջորջ Դոլմաջյանի հետ:
Բուենոս Այրեսում Հայ դատի հանձնախմբի ղեկավար Նիկոլա Սաբունչույանը նշել է, որ Արգենտինայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման օրենքից տասը տարի անց, կարևոր է, որ Սենատը նույնպես միացել է այդ ուղուն, որ Արգենտինան բռնել է՝ դառնալով Ցեղասպանության ճանաչման պայքարի առաջամարտիկներից: