|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
ԱՄՆ Ջորջիա նահանգի Սենատն ընդունել է բանաձև, որով «2016-ի ապրիլը ճանաչվել է որպես ցեղասպանության մասին իրազեկման և կանխարգելման ամիս»:
Ըստ Demokrathaber-ի՝ Սենատում ընդունված բանաձևում ասվում է, որ Ռաֆայել Լեմկինն առաջին անգամ շրջանառության մեջ է դրել «ցեղասպանություն» եզրույթը՝ հետազոտելով Օսմանյան կայսրությունում 1915-ից ի վեր հայ բնակչության և այլ քրիստոնյա համայնքների բռնի ուծացման, բռնագաղթի և բնաջնջման փաստերը:
Բանաձևում, որպես ցեղասպանության փաստեր, ներկայացվել եննաև Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին տեղի ունեցած Հոլոքոսթը, Կամբոջայի, Բոսնիայի, Իրաքի, Ռուանդայի, Սուդանի ցեղասպանությունները, ինչպեսև ԻՊ-ի գործողությունները Սիրիայում և Իրաքում: