|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Լոս Անջելեսի Դիտորդական խորհուրդը միաձայն հավանության է արժանացրել խորհրդի անդամներ Քեթրին Բարգըրի և Ջոնիս Հանի կողմից առաջարկված միջնորդությունը՝ ապրիլը «Հայոց պատմության ամիս» հռչակելու մասին:
Ըստ Asbarez-ի՝ Բարգըրը հայտարարել է, որ խորհուրդն իր որոշումով ցանկացել է ուշադրության արժանացնել հայ համայնքի ունեցած բարենպաստ ներդրումները Լոս Անջելեսի տնտեսության և մշակույթի բնագավառում:
Դիտորդների խոսքով` Լոս Անջելեսում ապրիլ ամսվա յուրաքանչյուր երեքշաբթի օրերին մեծարվելու է հայ քաղաքացի, իսկ ապրիլի 18-ը կհռչակվի որպես Հայոց ցեղասպանության «Հիշատակման օր»: