|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Լոս Անջելեսի շրջանի ղեկավար խորհուրդը միաձայն հաստատել է հաջակցություն հայ համայնքի ներկայացված երկու առաջարկները։ Առաջարկներից մեկի համաձայն՝ ապրիլի 24-ը հայտարարվում է Հայոց ցեղասպանության ճանաչման և հիշատակման օր, իսկ երկրորդով՝ ապրիլ ամիսը ճանաչել որպես Հայաստանի պատմության ամիս։
Խորհրդի նախագահ Քեթրին Բարգերն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Մեր խորհուրդը միաձայն ընդունել է երկու առաջարկը, որը ես առաջ եմ քաշել այսօր՝ հաջակցություն մեր հայ համայնքի... Լոս Անջելեսի շրջանը հզորացված է հսկայական հայ համայնքի կողմից։ Ես գնահատում եմ մեր հայ բնակիչների ձայները և կշարունակեմ լուսաբանել նրանց պատմությունը, հաջողություններն ու առաջնահերթությունները»։