|
Փոխարժեքներ
08 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.55 |
| EUR | ⚊ | € 444.54 |
| RUB | ⚊ | ₽ 4.9785 |
| GBP | ⚊ | £ 508.19 |
| GEL | ⚊ | ₾ 141.33 |
ԱՄՆ Կոլորադո նահանգի նահանգապետ Ջարեդ Պոլիսն ապրիլը հռչակել է «Ցեղասպանության իրազեկման ամիս»: Այս մասին տեղեկացնում է ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը`միաժամանակ մանրամասնելով, որ դա վերաբերում է հայերի, հույների և այլ ազգերի դեմ իրագործված ցեղասպանություններին:
Նահանգապետի հայտարարության մեջ նշված է նաև, թե որքան կարևոր է ցեղասպանությունների մասին իրազեկվածությունը, ինչպես նաև մարդկության դեմ նման հանցանքների կազմակերպիչների և դրանք ժխտողների դատապարտումը:
«Կոլորադոյի բնակիչների համար կարևոր է հիշել և ոգեկոչել 20-րդ դարում հայերի, հրեաների, կամբոջացիների, բոսնիացիների, ռուանդացիների և այլ ազգերի, ինչպես նաև 21-րդ դարում դարֆուրցիների, ռոհինջաների, Մերձավոր Արևելքում քրիստոնյաների, եզդիների դեմ կազմակերպված ցեղասպանությունները»,- շեշտել է նահանգապետը:
Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչվել է ԱՄՆ 50 նահանգից 49-ի կողմից:
Հիշեցնենք, որ օրեր առաջ, Լոս Անջելեսի շրջանային խորհրդի ներկայացուցիչներ Ջենիս Հանի և Քեթրին Բարգերի նախաձեռնությամբ, ապրիլը հայտարարվեց «Հայոց պատմության ամիս»: