|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Կոլորադոյի նահանգային դատարանը վճռել է, որ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը ներգրավված է եղել 2021 թվականին Կոնգրեսի շենքի վրա գրոհը հրահրելու մեջ, սակայն նա չի խախտել իր պաշտոնավարման երդումը, և թույլատրելի է համարել նրա թեկնածությունն ԱՄՆ գալիք նախագահական ընտրություններին: Այս մասին հայտնում է «Ասոշեյթեդ պրես»-ը՝ հղում կատարելով դատարանի որոշմանը:
Աղբյուրը նշում է, որ Կոլորադոյի դատարանի որոշումը հետևում է մի քանի այլ նահանգների դատարանների նմանատիպ որոշումներին, որոնք նույնպես Թրամփի անունն ընտրական քվեաթերթիկում պահելու վերաբերյալ վճիռ են կայացրել: