|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
ՌԴ Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը հայտարարություն է տարածել, որ նախագահական ընտրություններում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի շանսերը փայլուն չեն. այս մասին նա ասել է «Կոմսոմոլսկայա պրավդա»-ի եթերում:
Ըստ նրա՝ Ամերիկան սովոր է իրեն աշխարհի խոշոր տնտեսությունը, հզոր ազգ զգալ, որը որոշումներ է կայացնում ոչ միայն առանձին անձանց, այլ նաեւ պետությունների փոխարեն:
Նա, մասնավորապես, նշել է. «Այս պահին նրանց մոտ իսկապես դժվար ներքին իրավիճակ է: Նրանց կարելի է պարզապես ցավակցել: Դեռ ամերիկացիներին չի հաջողվում վերահսկել կորոնավիրուսը, վարակվածների թիվն աճում է, եւ դա շատ վատ է», ու հավելել՝ ռասիզմը մեծ խնդիր է ԱՄՆ-ի համար:
Միևնույն ժամանակ Մեդվեդևն ասել է՝ Թրամփը շատ խնդիրներ ունի, և դա անդրադառնում է նրա վարկանիշի վրա:
«Նա զիջում է իր հիմնական մրցակցին: Չնայած նա կրեատիվ մարդ է, եւ հնարավոր է, որ նման հրաշք լինի, ինչպես 4 տարի առաջ: Սակայն տնտեսական ճգնաժամի պատճառով նրա շանսերը փայլուն չեն թվում»,- եզրակացրել է Մեդվեդևը: