|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
ԱՄՆ Կոնգրեսը (կազմված է Ներկայացուցիչների պալատից և Սենատից) պաշտոնապես հաղթող է ճանաչել Դոնալդ Թրամփին ԱՄՆ նախագահական ընտրություններում, հայտնում է Reuters-ը։
Նոյեմբերի 5-ի ընտրություններից հետո Թրամփը ստացել է 312 ընտրական ձայն՝ անհրաժեշտ 270-ից՝ ընդհանուր 77,3 միլիոն ձայն։
«Այսօր Կոնգրեսը հաստատում է մեր մեծ հաղթանակը ընտրություններում», - գրել է Թրամփը իր Truth Social սոցիալական ցանցում:
Ինչպես նշում է Reuters-ը, հանրապետականները նույնպես մեծամասնություն են ստացել Սենատում և ունեն չնչին մեծամասնություն Ներկայացուցիչների պալատում, ինչը Թրամփին կտրամադրի կուսակցական աջակցություն, որն անհրաժեշտ է հարկերը նվազեցնելու և անօրինական ներգաղթը զսպելու իր պլանավորված ծրագրի իրականացման համար: