|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր գումարած հերթական նիստում կայացրել է որոշում՝ Երևանի ավագանու սեպտեմբերի 23-ի արտահերթ ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով հրավիրել Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսին:
Նիստում Կենտրոնական ընտրական հանձնաժողովը համալրել է թիվ 6, թիվ 9 և թիվ 12 տարածքային ընտրական հանձնաժողովների կազմերը:
ԿԸՀ որոշմամբ՝ թիվ 7 տարածքային ընտրական հանձնաժողովի նստավայրի հասցեն՝ք. Երևան, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան, Րաֆֆու 33,փոխարինվել է ք. Երևան, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան, ՀԱԹ Ա-1 թաղ, Սվաճյան փողոց, թիվ 92 մանկապարտեզ հասցեով:
ԿԸՀ մամուլի ծառայություն