|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Ռուսաստանի առաջիկա խորհրդարանական ընտրություններում կաշխատի 55 պետությունից ժամանած գրեթե 250 միջազգային դիտորդ: Այդ մասին հաղորդել է ՌԴ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Էլլա Պամֆիլովան։
«Այս պահին, ըստ նախնական տվյալների (սրանք դեռ գրանցման վերջնական արդյունքները չեն), իրենց մասնակցությունն է հաստատել 55 երկրի 249 միջազգային դիտորդ: Ընդգծում եմ՝ նրանք միջազգային դիտորդի կարգավիճակ ունեցողներն են, այլ ոչ թե փորձագետի»,-ԿԸՀ-ի ղեկավարն ասել է հարցազրույցում, որը սեպտեմբերի 15-ին հրապարակվել է «Ռոսիյսկայա գազետա» թերթում:
ՌԴ Պետդումայի ընտրություններում եւ տարածաշրջանային ընտրություններում քվեարկությունը տեղի կունենա սեպտեմբերի 17-ից մինչեւ 19-ը: Ընտրելու են ութերորդ գումարման Պետդումա, ինը տարածաշրջանների ղեկավարներ (եւս երեքին կընտրեն տարածաշրջանային խորհրդարանները), ինչպես նաեւ 39 տարածաշրջանների պետական իշխանության օրենսդիր մարմինների պատգամավորներ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: