|
Փոխարժեքներ
09 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.53 |
| EUR | ⚊ | € 424.73 |
| RUB | ⚊ | ₽ 5.0215 |
| GBP | ⚊ | £ 491.66 |
| GEL | ⚊ | ₾ 138.51 |
ԱՄՆ Կոնգրեսը հաստատել է նախագահական ընտրությունների արդյունքները: Երկու պալատների անդամները համաձայնել են Ընտրիչների կոլեգիայի դիրքորոշմանը, որը դեկտեմբերի վերջին հաղթող էր ճանաչել դեմոկրատների թեկնածու Ջո Բայդենին:
Ենթադրվում էր, որ ընտրություններում հաղթողը Կոնգրեսում պետք է հաստատվեր մի քանի ժամ շուտ, բայց հանդիպումը հետաձգվել էր Վաշինգտոնում անկարգությունների պատճառով: Դոնալդ Թրամփի կողմնակիցները, որոնք հավաքվել էին քաղաքի կենտրոնում, ինչ-որ պահի կարողացել էին ճեղքել պաշարումը և մտել Կապիտոլիումի շենքը: Վերջին տվյալների համաձայն՝ անկարգությունների արդյունքում 4 մարդ է զոհվել, մի քանի տասնյակ մարդ բերման է ենթարկվել:
Որոշ հանրապետական օրենսդիրներ փորձել են տապալել Բայդենի հաստատումը՝ փորձելով բողոքարկել ընտրությունների արդյունքները Ջորջիա, Միչիգան, Նևադա և Փենսիլվանիա նահանգներում: Սակայն նրանց նախաձեռնությունը աջակցություն չի գտել, այդ թվում՝ համակուսակիցների շրջանում: