|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելիցին նվիրված յուրօրինակ ցուցահանդես կկազմակերպվի ԱՄՆ Լոս Անջելես քաղաքում: Ապրիլի 25-ից Լոս Անջելեսի «Գրանդ» զբոսայգում «Ականատես» խորագիրը կրող ցուցահանդեսի շրջանակներում միմյանց հետ կապակցված ոչ համաչափ հուշարձանների վրա եռաչափ գրաֆիկայով կպատկերվեն Ցեղասպանությունից ողջ մնացածների լուսանկարները, գրում է massispost.com-ը:
Հուշարձանները չեն ունենալու ուղիղ անկյուններ, ինչը խորհրդանշելու է անհավասարակշիռ աշխարհը, որում միշտ առկա են պատերազմի, էթնիկ զտման և ցեղասպանության սպառնալիքները: Նկարներն ունենալու են 8-15 ոտնաչափ բարձրություն: Ցուցադրությունը տեւելու է 1 ամիս:
Գաղափարի հեղինակներն են Արա Օշականը և Լևոն Պարյանը, ինչպես նաև ճարտարապետ Վահագն Թովմասյանը: