|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
ԱՄՆ Լոս Անջելեսի քաղաքային խորհուրդը փետրվարի 24-ին միաձայն հաստատել է ապիլին Հայոց ցեղասպանության տարելիցի երկու կարևոր միջոցառումների ծախսերը հոգալու վերաբերյալ որոշումը. տեղեկացնում է Asbarez-ը:
Որոշման նախագծի հեղինակներն են քաղաքապետական խորհրդի անդամներ Փոլ Գրիգորյանը, Փոլ Քորեցը և Միչ Օֆարլը: Ծրագրերից մեկով նախատեսվում է ապրիլի 24-ին «Քայլարշավ` հանուն արդարության» անվանմամբ քայլերթ իրականացնել դեպի թուրքական հյուպատոսարան: Մյուս նախագիծը ենթադրում է կազմակերպել ցուցահանդես «Ամերիկա, շնորհակալ ենք քեզ» խորագրով, որը տեղի կունենա Լոս Անջելեսի կենտրոնական գրադարանում: