|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Սեպտեմբերի 13-ին Կանադայի Մոնրեալ քաղաքի ՄկԳիլ համալսարանի Փոլաքի անվան հռչակավոր համերգասրահում կայացավ հանրահայտ «Մոլինարի» քառյակի համերգը, որով մեկնարկեցին Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի ոգեկոչման միջոցառումները Կանադայում. տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը:
Բացման խոսքով հանդես եկավ Կանադայում ՀՀ դեսպան Արմեն Եգանյանը, ով մատնանշեց Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման կարևորությունը` որպես մարդկության դեմ ոճիրների կանխարգելման անհրաժեշտ պայման:
500-հոգանոց բազմությունն ունկնդրեց Արամ Խաչատրյանի, Տիգրան Մանսուրյանի, Լևոն Չավուշյանի և Ջիվան Տեր-Թադևոսյանի ստեղծագործությունները: