|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Ուրուգվայի նախագահ Խոսե Մուխիկան համաձայնել է մարտի 1-ին նախագահի պաշտոնում իր լիազորություններն ավարտելուց հետո լինել Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի արարողությունները համակարգող հանձնաժողովի պատվավոր անդամ. տեղեկացնում է Asbarez-ը:
Այդ առաջարկը պատվիրակները նրան արել են Մոնտեվիդեոյում՝ հայ համանքի հետ հանդիպման ժամանակ: Մուխիկան, խոսելով Հայոց ցեղասպանության մասին և կարևորելով համատեղ կացության ու հանդուրժողական լինելու ունակությունը, հայտնել է, որ «նա, ով չի հարգում բազմակարծությունը, տեղ չունի այս աշխարհում»:
«Աշխարհում տեղի են ունենում ահռելի դեպքեր, նոր թափ է ստանում կրոնական մոլեռանդությունը»,- ասել է նա:
Մուխիկան հիշեցրել է նաև, որ Ուրուգվայն առաջին պետությունն է, որ ճանաչել է 1915 թվականին Օսմանյանկայսրության կողմից իրագործված հայերի Ցեղասպանությունն ու բռնի տեղահանությունը Թուրքիայի ներկայիս տարածքից: