կարևոր
490 դիտում, 54 րոպե առաջ - 2026-09-25 23:11
Հասարակություն Քաղաքական

Արցախում ոչնչացնում և ջնջում են հայկական պատմամշակութային ժառանգությունը, Երևանում՝ ջնջում հերոսների նկարները. Իշխան Սաղաթելյան

Արցախում ոչնչացնում և ջնջում են հայկական պատմամշակութային ժառանգությունը, Երևանում՝ ջնջում հերոսների նկարները. Իշխան Սաղաթելյան

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանն անդրադարձել է «Հաղթանակ» զբոսայգու պատից հերոս Ալբերտ Հովհաննիսյանի նկարը ջնջելու դեպքին՝ գրելով.

«Իր ինքնությունը պահպանելու համար հայ մարդը պետք է պայքարի Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների դեմ միաժամանակ:

Արցախում ոչնչացնում և ջնջում են հայկական պատմամշակութային ժառանգությունը, իսկ Երևանում ջնջում են հերոսների նկարները:

Հավերժ փառք և խոնհարում հայրենիքի համար նահատակված բոլոր հերոսներին»։

Ավելի վաղ հայտնել էինք, որ 2020 թվականի արցախյան պատերազմի մեկնարկի վեցերորդ տարելիցից ընդամենը օրեր առաջ Երևանի Հաղթանակի զբոսայգում հեռացվել է Ալբերտ Հովհաննիսյանին նվիրված որմնանկարը։