|
Փոխարժեքներ
30 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.06 |
| EUR | ⚊ | € 419.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.7315 |
| GBP | ⚊ | £ 486.76 |
| GEL | ⚊ | ₾ 139.08 |
Սույն թվականի հոկտեմբերի 17-19-ը Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամը հայկական 8 զբոսաշրջային ընկերությունների հետ համատեղ կներկայացնի Հայաստանը Իտալիայի Ռիմինի քաղաքում կայանալիք TTG INCONTRI զբոսաշրջային միջազգային ցուցահանդեսում. հայտնում են Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի հանրային կապերի գրասենյակից:
Այս տարի ցուցահանդեսին կմասնակցեն շուրջ 130 երկրներից ավելի քան 2400 զբոսաշրջային ընկերություններ և 50 հազար զբոսաշրջային ոլորտի մասնագետներ:
Ցուցահանդեսի ընթացքում միջազգային հանրությանը կներկայացվեն Հայաստանի պատմամշակութային և քրիստոնեական հարուստ ժառանգությունը ցուցադրող գովազդային նյութեր և քարտեզներ իտալերենով:
Իտալական շուկան Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի զբոսաշրջության խթանման թիրախային ուղղություններից է, որի զարգացման համար ներդրված ջանքերն էական առաջընթաց են խոստանում: