|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Մարտի 16-18-ին Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամը ներկայացնելու է Հայաստանը Գերմանիայի Ռայնլանդ-Պալատինատե երկրամասի Մայնց քաղաքում տեղի ունենալիք Touristik Welt միջազգային ցուցահանդեսին:
Ցուցահանդեսին նախատեսվում է 70 ընկերությունների և շուրջ 20 հազար այցելուի մասնակցություն:
Հայաստանն այս ցուցահանդեսին մասնակցում է առաջին անգամ՝ նպատակ ունենալով նպաստել Հայաստանի զբոսաշրջության խթանմանն ուղղված ջանքերին և զարգացնել ներգնա զբոսաշրջությունը:
Միջոցառմանը Հայաստանի մասնակցության մասին պայմանավորվածությունը ձեռք է բերվել նախորդ տարվա դեկտեմբերին ՀՀ Վարչապետ Տիգրան Սարգսյանի՝ Գերմանիայի Դաշնություն պաշտոնական այցի շրջանակներում Ռայնլանդ-Պֆալց երկրամասի վարչապետ Քուրտ Բեկի հետ հանդիպման ընթացքում: