|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Ռուսաստանի Դաշնության կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի կառավարության հետ 2022-2027 թվականների միջտարածաշրջանային համագործակցության ծրագրի ստորագրմանը, որը բխում է չորեքշաբթի պաշտոնական իրավական տեղեկատվության պորտալում տեղադրված Նախարարների կաբինետի հրամանից․ հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Ընդունել Ռուսաստանի Տնտեսական զարգացման նախարարության առաջարկությունը, որը համաձայնեցվել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության և շահագրգիռ այլ դաշնային գործադիր մարմինների հետ՝ 2022-2027 թվականների համար Ռուսաստանի Դաշնության կառավարության և ՀՀ կառավարության միջև միջտարածաշրջանային համագործակցության ծրագրի ստորագրման մասին»,- ասվում է հրամանագրում։
Տնտեսական զարգացման նախարարությանը հանձնարարվել է ՌԴ կառավարության անունից ստորագրել համագործակցության ծրագիր։