|
Փոխարժեքներ
26 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.2 |
| EUR | ⚊ | € 437.78 |
| RUB | ⚊ | ₽ 4.6619 |
| GBP | ⚊ | £ 505.9 |
| GEL | ⚊ | ₾ 139.45 |
Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեկնարկել է Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև միջտարածաշրջանային համագործակցության տասներորդ համաժողովը, որին մասնակցելու են նաև ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ու ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենոն։
Անցկացվող մեկօրյա համաժողովն ընդգրկում է մի շարք թեմաներ, որոնք կարևորություն են ներկայացնում ինչպես հայ-ռուսական միջպետական, այնպես էլ միջհամայնքային հարաբերությունների զարգացման ու ամրապնդման տեսանկյունից։
Համաժողովում հավաքված են բազմաթիվ հայաստանյան ու ռուսական փորձագիտական խմբեր և երկկողմ համայնքային ներկայացուցչություններ, այդ թվում՝ մարզպետներ, մարզպետների տեղակալներ, քաղաքային իշխանությունների այլ ներկայացուցիչներ։
Համաժողովի պանելային քննարկումների հիմնական թեմաներից են լինելու ՀՀ և ՌԴ քույր քաղաքների միջև երկխոսությունն ու դրա ամրապնդումը, էլեկտրոնային առևտրի զարգացման գործում փոխգործակցության երկխոսությունը, հայ-ռուսական հումանիտար համագործակցության զարգացման ուղղություններն ու այդ հարցում առկա ներուժը, Հայաստանի և Ռուսաստանի մարզերի ներդրումային գրավչությունը, բարենպաստ ներդրումային միջավայրի ձևավորումը և մի շարք այլ թեմաներ։