|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Եվրախորհրդարանը հավանություն է տվել COVID-19 համավարակի հետևանքներից տուժած Եվրամիության երկրների տնտեսական վերականգնման ծրագրին: Այս մասին տեղեկացնում է Եվրախորհրդարանի մամուլի ծառայությունը։
Մասնավորապես, Եվրախորհրդարանում պաշտպանել են ԵՄ ֆիսկալ միջոցառումները, COVID-19-ի դեմ պայքարի համար իրացվելիության աջակցությունը, ինչպես նաև հավանություն է տրվել Եվրամիության բյուջեով երաշխավորված պարտատոմսերի թողարկմանը:
«Շատ կարևոր էր, որ խորհրդարանը ճնշող մեծամասնությամբ կողմ արտահայտվեր Եվրոպայի տնտեսական վերականգնման վճռական ծրագրին։ Դա նշանակում է տնտեսության խթանման համար առկա բոլոր ռեսուրսների օգտագործում՝ ներառյալ վերականգնողական պարտատոմսերը, այսինքն՝ միջազգային շուկաներում ֆինանսավորման հնարավորություն։ Մենք պետք է ապահովենք, որ այսուհետ ծախսերը, որոնք յուրաքանչյուր երկիր կրում է այդ ճգնաժամի հետ կապված, բաշխվեն հենց այս պահից»,- հայտնել է Եվրախորհրդարանի ղեկավար Դավիթ Սասոլին։
Սպասվում է, որ այժմ եվրոպական տնտեսության վերականգնման համար հավանության արժանացած միջոցառումների փաթեթը Եվրոպական խորհրդի կողմից կքննարկվի ապրիլի 23-ին: