|
Փոխարժեքներ
24 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Կառավարությունն այսօր արտահերթ նիստ էր հրավիրել, օրակարգում էր կառավարության ծրագիրը, որն այսօր պետք է Ազգային ժողով ներկայացվի: Գարծադիրի անդամներին այն ներկայացնում էր փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:
«Առավելագույնս մշակել ենք, հաշվի առել ստացած առաջարկները, արդյունքում` շատ լավ ծրագիր ստացանք»,- ասաց նա:
ՀՀ վարչապետ Փաշինյանն էլ հավելեց` կառավարության ծրագրի շուրջ եղած արձագանքները ևս հաշվի են առել: «Այս ծրագիրը համապատասխանում է մեր ունեցած հայեցակարգային պատկերացումներին: Մեր հայեցակարգային պատկերացման համար շատ անկյունաքարային նշանակություն ունի հետևյալը՝ մենք հռչակել ենք տնտեսական հեղափոխության հայեցակարգը ու ազդարարում ենք տնտեսական հեղափոխության մեկնարկը», - նշեց նա:
Հարցը դրվեց քվեարկության: Կառավարության ծրագրին գործադիրի ամբողջ կազմը կողմ քվեարկեց: