|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Կառավարության հերթական նիստում հավանության արժանացավ Հայաստանի Հանրապետության և Վերականգնման վարկերի բանկի միջև Հայաստանում կենսաբազմազանության և կայուն տեղական զարգացման ծրագրին 23,208,483.13 եվրո գումարի չափով դրամաշնորհ տրամադրելու վերաբերյալ համաձայնագրի ստորագրման առաջարկությունը:
Բնապահպանության նախարարի պաշտոնակատար Էրիկ Գրիգորյանը հայտնեց, որ «Հայաստանում կենսաբազմազանության և կայուն տեղական զարգացման» ծրագրի իրականացման տևողությունը 8 տարի է: «Այն կապահովի կենսաբազմազանությամբ հարուստ տարածքներում բնական ռեսուրսների պահպանությունն ու կայուն օգտագործումը»,- ասաց նա:
Ըստ Գրիգորյանի` թիրախային տարածքներն աշխարհագրորեն սահմանափակված չեն, ծրագիրը հնարավոր է իրագործել Հայաստանի ցանկացած վայրում: