|
Փոխարժեքներ
15 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.18 |
| EUR | ⚊ | € 420.08 |
| RUB | ⚊ | ₽ 4.3052 |
| GBP | ⚊ | £ 490.73 |
| GEL | ⚊ | ₾ 139.8 |
ԵՄ-ն ժամանակավորապես կվերացնի Հայաստանից արտահանվող ապրանքների մաքսատուրքը։ Նման որոշում ընդունվել է Եվրախորհրդարանի լիագումար նիստում, երբ հավանություն տրվեց «Made in Armenia» արտադրանքի համար առևտրային միջոցառումների համակարգ կիրառելու վերաբերյալ Եվրահանձնաժողովի առաջարկին։
Նիստում այդ առաջարկն ընդունվել է 583 կողմ, 49 դեմ և 39 ձեռնպահ ձայներով։
«ԵՄ-ն նախատեսում է 2 տարով վերացնել հայկական մի շարք ապրանքների նկատմամբ կիրառվող մաքսատուրքերը։ Առանց մաքսատուրքի ներմուծման քվոտաներ կսահմանվեն նաև հայկական գյուղատնտեսական 8 տեսակի արտադրանքի համար։ Դրանց թվում են խաղողը, ծիրանը, կեռասը, դեղձը և վարունգը։ Նախագիծը նախատեսում է նաև պաշտպանական մեխանիզմներ, որոնք անհրաժեշտության դեպքում հնարավորություն կտան Եվրամիությանը միջամտել, եթե Հայաստանից ներմուծման աճը բացասական ազդեցություն ունենա եվրոպացի արտադրողների վրա»,– ասված է որոշման մեջ։