|
Փոխարժեքներ
13 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.51 |
| EUR | ⚊ | € 400.02 |
| RUB | ⚊ | ₽ 4.3552 |
| GBP | ⚊ | £ 478.54 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
Ադրբեջանի փոխարտգործնախարար Էլնուր Մամեդովը հայտարարել է, որ իր երկրին անհրաժեշտ են ԵՄ երաշխիքներ, որ Եվրոպան Բաքվից գազ կգնի մինչև 2027 թվականը։
Երկիրը պետք է համոզվի, որ «դա ինչ-որ ինքնաբուխ պահանջ չէ Ուկրաինայում ռազմական գործողությունների լույսի ներքո».
«Հակամարտությունը մի օր կավարտվի, և դու հանկարծ կսկսես գազ գնել Ռուսաստանից և կասես՝ «հե՜յ, մեզ հիմա գազ պետք չէ»,- ասել է ադրբեջանցի փոխնախարարը։
Մամեդովի խոսքով, Ադրբեջանը կկարողանա կրկնապատկել բնական գազի արտահանումը Եվրոպա միայն այն դեպքում, եթե ներդրումներ կատարի իր խողովակաշարային համակարգում։
Բաքուն և ԵՄ-ն հուլիսին ստորագրեցին էներգետիկ համագործակցության հուշագիր, որը նախատեսում էր մինչև 2027 թվականը գազի մատակարարումների կրկնապատկում։