|
Փոխարժեքներ
20 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.87 |
| EUR | ⚊ | € 426.69 |
| RUB | ⚊ | ₽ 5.1458 |
| GBP | ⚊ | £ 492.8 |
| GEL | ⚊ | ₾ 137.57 |
Ռուսաստանը նախատեսում է մինչև 2027 թվականը երկարաձգել առանց վիզայի ռեժիմը Չինաստանի հետ։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Առանց վիզայի ռեժիմը շատ դրական արդյունք է տվել»,- հավելել է նա։
Պեկինի նախաձեռնած առանց վիզա ռեժիմի ժամկետը պետք է լրանար սեպտեմբերի կեսերին։ Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է մինչև 2027 թվականի դեկտեմբերի 31-ը դրա երկարաձգման մասին։
Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովի տեղեկացմամբ՝ առանց վիզայի ռեժիմի ժամանակահատվածում Ռուսաստան է այցելել 2 միլիոն չինացի, իսկ Չինաստան՝ մոտ 1 միլիոն ռուս։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը բարձր է գնահատել առանց վիզայի ռեժիմի կիրառման արդյունավետությունը։
Այս կարգավորմամբ՝ Ռուսաստանի քաղաքացիներին թույլ է տրվում մինչև 30 օր ժամկետով առանց վիզայի մուտք գործել Չինաստան։