|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Մոսկվայում կայացած նիստում ԱՊՀ պաշտպանության նախարարները հաստատել են 2027 թվականի համագործակցության ծրագիրը։ Հայտնում է «ՌԻԱ նովոստի»-ն։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Ռուսաստանի պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովը նախագահել է ԱՊՀ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստը։ Բելոուսովի խոսքով՝ նիստի ընթացքում որոշումներ են կայացվել ԱՊՀ շրջանակներում ռազմական համագործակցության զարգացման և համատեղ ռազմական համակարգերի կատարելագործման հարցում։
«Նիստում հաստատվել են 2027 թվականի ռազմական համագործակցության միջոցառումները, զորքերի լոգիստիկայի կազմակերպման մոտեցումները և միասնական ՀՕՊ համակարգի գործունեության ֆինանսական փաստաթղթերը», -նշել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը: