|
Փոխարժեքներ
10 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Մոլդովայի Հանրապետությունը պաշտոնապես դուրս կգա Անկախ Պետությունների Համագործակցությունից (ԱՊՀ) 2027 թ. ապրիլի 8-ին՝ Մինսկում կազմակերպության քարտուղարությանն ուղարկված պաշտոնական ծանուցումից 12 ամիս անց։ Այս մասին կառավարության նիստից հետո հայտնել է Մոլդովայի փոխվարչապետ Միհայ Պոպշոյը։
«Մենք ստացել ենք այս ծանուցման ստացման հաստատումը։ Այսպիսով, իրավական տեսանկյունից, 12 ամիս անց՝ հաջորդ տարվա ապրիլի 8-ին, միջազգային իրավունքի համաձայն՝ մենք այլևս չենք լինի ԱՊՀ-ի մաս։ Սակայն գործնական տեսանկյունից, մենք արդեն երկար տարիներ է՝ փաստացիորեն այլևս ԱՊՀ-ի մաս չենք, քանի որ չենք մասնակցել քաղաքական միջոցառումներին և այլ միջոցառումների, որոնք չեն համապատասխանում Մոլդովայի Հանրապետության շահերին», - հայտարարեց Պոպշոյը։
Փոխվարչապետը նաև նշել է, որ Մոլդովան կմնա մի շարք տնտեսական համաձայնագրերի մաս։
«Այստեղ խոսուն է Վրաստանի փորձը։ Նրանք չեղյալ են հայտարարել հիմնարար համաձայնագրերը, ինչպես արել ենք մենք, բայց մնացել են տնտեսական համաձայնագրերի մաս. մենք նույնպես ճիշտ այդպես ենք վարվում», - ընդգծել է Միհայ Պոպշոյը։