|
Փոխարժեքներ
26 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Ս.թ. հոկտեմբերի 30-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը Երևանում հանդիպել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորի հետ. հայտնում է ԼՂՀ ԱԳՆ կայքը:
Հանդիպման ընթացքում տեսակետներ են փոխանակվել տարածաշրջանային մի շարք զարգացումների շուրջ: Անդրադարձ է կատարվել նաև Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի միջև հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին: Այդ համատեքստում երկուստեք կարևորվել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը և նրանց աջակցելու անհրաժեշտությունը:
Կողմերը հետաքրքրվածություն են արտահայտել նման շփումների շարունակման և խորացման մեջ: Կարեն Միրզոյանը հրավիրել է Ֆիլիպ Լեֆորին իր մանդատի շրջանակներում այցելել Արցախ՝ տեղում ծանոթանալու առկա իրողություններին։